Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երրորդ ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ փոփոխությունները միայն տեխնիկական բնույթի են:
Փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի մայիսի 16-19-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: